17 10 2021

«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում կատարվածը, չի կարող չազդել ընտրությունների արդյունքի վրա․ Հակոբյան



Այն, ինչ կատարվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում, չի կարող անմիջական ազդեցություն չունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Մարդկանց մոտ կարող է առաջանալ տագնապի, վախի միջավայր։ Այս մասին Yerevan.Today-ի թղթակցին ասաց Ազգային օրակարգ կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արա Հակոբյանը։
 
Նրա խոսքով, ընտրություններին գորիսեցիների մանսակցությունը բավարար չէ, որովհետև Գորիսի, Սյունիք իրավիճակը այնպիսին է, որ մարդիկ պետք է գորեն փորձ անեն իրենց մասնակցությամբ ազդել իրավիճակի վրա, բայց դա այդպես չէ։
 
«Նշանակում է, որ մարդկանց մոտ կա վհատության, հուսալքության տարամադրություն և այսպիսի գործողություններն էլ նպաստելու են դրանց առաջացմանը»,-նշեց Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ