17 10 2021

Ոստիկանական տարբեր զորքեր այս պահին գտնվում են Գորիսում. Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել․ Մենուա Հովսեփյան



Առուշ Առուշանյանը պայքարող տեսակ է, պայքարելու է մինչև վերջ ու ես համոզված եմ, որ շատ շուտով հաղթանակ ենք տոնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաԱռուշ Առուշանյանը պայքարող տեսակ է, պայքարելու է մինչև վերջ ու ես համոզված եմ, որ շատ շուտով հաղթանակ ենք տոնելուքապետ Մենուա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այս պահին Գորիսում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։

Խոսելով ընտրությունների ընթացքից Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ մրցակցությունը քարոզարշավի եղել է անհավասար պայքարում, քանի որ Առուշ Առուշանյանը գտնվել է կանալքի տակ։

Մենու Հովսեփյանը հայտնեց, որ ահազանգեր ունենք, որ ուղղորդումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից: 

«Ուղղորդումների արդյունքում փորձ է արվում ինտրիգներ ստեղծել, խառնակչական գործունեություն ծավալել: Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում: Հույս ունենք՝ ընտրախախտումները, այս գործընթացները լուրջ ազդեցություն չեն ունենա, մենք հետևողական ենք և կարձագանքնենք ցանկացած տեսակի ընդվզման»,-ասաց Հովսեփյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են երեկվանից Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժեր ժամանել, Հովսեփյանը տեսակետ հայտնեց, թե նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է:

Անդրադառնալով 30 մլն դրամ գրավի դիմաց իր ազատ արձակմանն ու Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ մնալուն, Հովսեփյանն ասած, թե դատական որոշումները պայմանավորված են նրանով, թե արդյո՞ք դատավորը այնքան կամք, ուժ ունի, որ ճիշտ որոշում կայացնի: «Ճնշումները բակավակին մեծ են, բազմակողմանի, իշխանություններն անում են ամեն բան, որ ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա մնա, վախի մթնոլորտ տարածելու համար բավական լուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ