15 10 2021

Նիկոլ Փաշինյանի ճակատին դաջվելու է մամուլի թշնամի դրոշմը․ Աղվան Վարդանյան



Երբ թույլ, վախկոտ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր։ Նման դեպքում հասրակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմանակնում իրավական  ճանապարհն  է։ Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՍԴ-ի վահեգրիգրոյանացումից և դատական համակարգի գագիկջհանգիրյանացումից հետո բնական է, որ  հաջորդ թիրախը լինելու է խոսքի, մամուլի ազատությունը, լրատվամիջոցներն էին դառնալու թիրախ»,- նշեց Վարդանյանը։ 

Պատգամավորի խոսքով, այս իշխանության միակ խնդիրը իր իշխանությւնը ձգելն է և շարունակելու է խոսքի ազատության դեմ արշավը։

«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է և  իր հրահանգով է ամեն բան կատարվում։ Ես համոզված եմ՝ այդ մադու վզից զրահաբաճկոնից վերև կախվելու է ժանգոտ կողպեք, իսկ ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ