«ՀՀ-ն , մեր գնահատմամբ, գտնվում է բռնապետության ճանապարհին․․․ Շարունակվում է պետական տեռորն ընդդիմադիր քաղաքական շատ գործիչների նկատմամբ, ցուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամավորներ։ Կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք խնդիր ունեն ՀՀ-ից մեկնելու հետ, նաև այն դեպքում, երբ նրանք միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների անդամներ են։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ դատական համակարգում չի գործում էլեկտրոնային մակագրման համակարգը, ըստ էության մակագրումը տեղի է ունենում կամայական կերպով։ Մենք շատ հաճախ ականատեսն ենք լինում, որ գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,-նման գնահատական հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Ըստ բանախոսի Հայաստանում հետընթաց է ապրում խոսքի ազաությունը, սահմանփակվում է հավաքների ազատությունը, ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի։Նրա խոսքով խնդիրներ կան ոստիկանության հետ․
«Ընդամենը երկու օր առաջ տեսանք, թե ինչպես են ոստիկանները երեխաների աչքի առաջ բռնություն կիրառում ու բերման ենթարկում նրանց հորը։ Մտահոգիչ իրավիճակ է կորոնավիրուսի համավարակի պատվաստման առումով, քանի որ իշխանությունը չի կարողանում իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը հանրության մոտ վստահություն ստեղծելու ու այդ խնդիրը կագավորելու համար։ Ըստ էության, մթնոլորտը դառնում է պայթունավտանգ, ու մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև»,-ասաց Էլինար Վարդանյանը։
Էլինար Վարդանյանի համոզմամբ երեկվա անքուն գիշերը փաստում է, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է․
«Մենք մնում ենք մեր տեսակետին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր ու պետք է գտնել հանրության կոնսոլիդացիայի բանաձև»,-ասաց Էլինար Վարադանյանը։
Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։
Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։
․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը