14 10 2021

Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան



«Պատրաստվում ենք  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  այս հարցը բարձրացնել , որովհետև այն ինչ տեղի է ունեցել  ուղղակի աննախադեպ  է և միակ դեպքը չի․  շարունակական բնույթ է կրում,  երբ ոստիկաններն ուղղակի  շրջանցում են օրենքը՝  կարծելով , եթե նրանք այս ամիսների ընթացքում  ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում, այդպես չի՛ լինելու, պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն դրա համար , այն ինչ որ արվում է քաղաքացու նկատմամբ  անթույլատրելի է։  Անօրինական շինարարություն քանդելը կամ դեմն առնելը  չպետք է հանգեցնի ոստիկանական բռնություններին , այն էլ՝  երեխաների աչքի առջև»,-նշեց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝  անդրադառնալով  երեկ երեկոյան կատարված  աղմկահարույց դեպքին, երբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ։

« Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են  իրավապահները․  իրենց հսկա պարգևավճարներով , կոմֆորտ վիճակով ծառայելով մեկ անձի դադարել են օրենքի պաշտպանը լինել»,-ասաց Գեղամ Մանուկյնաը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ