12 10 2021

Իմ ազատությունը սահմանափակված է դատավորի ոչ օրինական գործողություններով․ Արմեն Գևորգյան



Որպես ԱԺ պատգամավոր և որպես խորհրդարանական վեհաժողովի անդամ իմ ազատությունը, գործողությունները և հնարավորթյունները  ամբողջությամբ սահմանափակված են և ես կաշկանդված եմ  դատավորի անիրաչափ, ոչ օրինական գործողություններով։ Ես կարծում եմ, որ սա դառնալու է բավականին լուրջ քննարկումների առարկա, որովհետև սա  չտեսնված պրակտիկա է նաև ԵԽ-ի համար։ Այս մասին  դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ դատավոր Դանիբեկյանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 1-ին նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցեր Արմեն Գևորգյանը։

«Ես ստիպված եմ լինելու այս հարցերը բարձրացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս, համապատասխան ատյաններում, որովհետև սա իրոք անտրամաբանական իրավիճակ է։ Մենք պատրաստ չէինք դատարանից նմանատիպ պահվածքի»,- ասաց Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ