12 10 2021

Փաշինյանը կարող է հանդիպման չգնալ, տանը նստած էլ կիմանա՝ ինչ որոշեցին մեր փոխարեն․ Գևորգ Գևորգյան



Երբ երեք տարվա ընթացքում մսխվում է ողջ անվտանգությունը երկրի, բնականաբար այսօր սպասելու ենք, թե ինչ որոշում է կայացնում օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին մամուլի ասուլսում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

 «Այս դեպքում կարիք էլ չկա հանդիպումների գնալ կարելի է մնալ տանը և հետևել օրինակ Զախարովան ինչ է ասում։ Ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ է ուզում մեր հասարակությունը։ Երեք տարվա խայտառակ կառավարման ընթացքում և բառացի թուրքահպատակ կառավարման ընթացքում նա մեզ տարավ պատերազմի և նվիրեց մեր հայրենիքը։ Մենք անտարբեր ենք այժմ մեր իրականության հանդեպ։ Ասում է՝ «ապագա կա», բայց չի ասում ի՞նչ ապագա և ո՞ւմ համար»,- ասաց Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ