«Մենք չունենք իշխանություն, ունենք կյանքերի, ժպիտների, արժանապատվության, պետության գող․ հիմնավորված ենք ասում, որ իրենք թուրքերի հետ համաձայնեցված, ուս-ուսի տված են աշխատում»,-այս մասին «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական և հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Ուժն է ծնում իրավունք, պետք չէ վախենալ ինչ-որ բան ասելուց․ մեր թշնամի պետության ղեկավարը վախկոտ է և այդ վախկոտները վախենում են,երբ տեսնում են ուժ․ ադրբեջանցին փախել է, երբ հայն արթնացել է, մի մոռացեք մեր պատմությունը, որը մի քանի տարիներ առաջ էր»,-ասաց Գևորգ Գևորգյանը։
Նրա խոսքով ցեղասպանը չի կարող խաղաղություն բերել․ «Էսօր փակել են ճանապարհները, վաղը կբացեն, իրենք արդեն ցույց են տալիս իրենց ատամները, որ շարունակելու են դա անել, շարունակելու են նույն սադրանքները, եթե դրա դեմը չառնենք»,-ասաց Գևորգ Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը