10 10 2021

Արցախը՝ լևոնանիկոլական անբարոյականության զոh․ 7or.am

Արցախը՝ լևոնանիկոլական անբարոյականության զոh․ 7or.am

7or.am-ը գրում է․ Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է ու դա նորմալ են համարում, պետք է իմանան, որ Արցախի պետականությունը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականության արդյունքում։

Սեփական անբարոյական քաղաքականության մասին օրերս խոստովանեց ՀՀ 1–ին նախագահի գլխավոր խորհրդական աշխատած Ժիրայր Լիպարիտյանը։ Նա անիրական ու ցնորամիտ որակեց այն, որ մենք պահանջում էինք Արցախի անկախությունը։ Դա, ըստ էության, հայտարարություն էր այն մասին, որ Ղարաբաղյան շարժումն է եղել ցնորամիտ։ Ու քանի որ անկախ Հայաստանը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, ապա ստացվում է, որ անկախ Հայաստանն է ցնորամտություն։ Ահա թե ովքեր են կառավարել Հայաստանում Ղարաբաղյան շարժման ալիքի վրա։

Շնորհակալություն հայտնելով Լիպարիտյանին անկեղծ խոստովանության համար՝ պետք է արձանագրել, որ հենց սա՛ է քաղաքական անբարոյականությունը։

Լիպարիտյանը համարում է, որ ճիշտն այն կլիներ, որ Լեռնային Ղարաբաղն ունենար էթնո–մշակութային ու տարածքային ինքնավարություն Ադրբեջանի կազմում (ի դեպ, այս կոդի մեջ Տեր–Պետրոսյանը խոսել էր նաև 1–ին պատերազմի տարիներին, իսկ հետո այդ թեզը պաշտպանեց հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում)։

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Լիպարիտյանն ափսոսանք է հայտնում, որ իր ու Լևոն Տեր–Պետրոսյանի այդ ծրագիրը կյանքի չկոչվեց։ Այսինքն՝ ափսոսում է, որ 90–ականներին չհամաձայնեցինք Լեռնային Ղարաբաղն ինքնավարության կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա այստեղ է, որ քաղաքականությունն անբարոյական է դառնում։ Քանզի «Միացո՛ւմ» կարգախոսն ունեցող Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով գալ իշխանության ու հետո հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանին զարգանալ ու պետք է այն թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի ճանապարհները բացվեն ու լավ ապրենք, անբարոյականություն է։

Այդ անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինյանը, ով 2008–ին պաշտպանում էր Տեր–Պետրոսյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը և հանուն այդ ծրագրի կյանքի կոչման՝ դարձավ մարտի 1–ի 10 զոհերի պատճառ։

Հետագայում իշխանության գալով Նիկոլն արդեն հազարավոր զոհերի գնով իրագործեց լևոնական ծրագրերն Արցախի մասով։

Այն, ինչ 2020–ին տեղի ունեցավ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տերպետրոսյանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինյանից այլ բան չէր սպասվում։ Տարբերությունն այն է, որ Լ Տեր–Պետրոսյանը պոպուլիստ չէր և ուղիղ էր ասում, որ պետք է հանձնել, իսկ պոպուլիստ Փաշինյանը նույնն արեց «Արցախը Հայաստան էև վե՛րջ»«Հաղթելու ենք» գոռալով։

Փաշինյանն էլ Տեր–Պետրոսյանի պես, փաստացի, գոռաց «Միացո՛ւմ», բայց այնպես իրարից անջատեց զույգ հայկական պետությունները, որ մինչև հիմա արնահոսում են Հայաստանն ու Արցախը։

Անբարոյականությունը հենց սա՛ է։ Եվ այդ անբարոյականությանը պետք է վերջ տալ՝ լևոնանիկոլականությունն ուղարկելով զիբիլանոց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ