08 10 2021

Վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել․ ՔՊ-ական պատգամավոր



Կարո՞ղ  եք բացատրել իշխանության այն վարքագիծը, երբ կառավարության շենքի մոտ ակցիա են անում, և նրանց բերման ենթարկում «ռուպրով» ակցիա անելու համար։ Դուք «ռուպորով» էիք, չէ՞, ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք իրականացնում 2018 թվականին։ «Ռուպրով» ակցիա այլևս չի՞ կարելի անել Հայաստանում, և նկատե՞լ եք, որ վերջին 3 տարում, ձեր իշխանության օրոք, խոսքի ազատության սահմանը էականորեն կրճատվել է։ Ով բերանը բացում է, «մուրճով» գլխին են տալիս։ ԱԺ-ում այս մասին հարց ուղղեց լրագրողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։

Հիշեցնենք, որ կառավարության մոտից բարձրախոսով ակցիա անելու համար երիտասարդ ՀՅԴ-ականներին բերման էին ենթարկել։ 

«Նախ, երբ ասում եք՝ վերջին 3 տարում ով բերանը բացում է, «մուրճով» հարվածում են, վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել։ Մի քիչ ժամկետները շփոթում եք՝ մուրճի հետ կապված։ Հիմա էլ մուրճ չկա», - պատասխանեց Տիգրանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ