06 10 2021

Սոցիալական փաթեթի վերաբերյալ ընդդիմության առաջարկները չեն ընդունվել․ փոխնախարար



Այսօր՝ հոկտեբերի 6-ին, Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ մերկայացնում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատվության մասին օրենքի հոդված 26-ի 1-ին մասում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։

«Հիշեցնեմ, որ նախագծով նախատեսվում է հավելյալ երկու ուղղություններ, որոնք բխում են սոցիալական փաթեթի նպատակներից։ Մեկը մարզաառողջարարական համալիրներ այցելելն էր, մյուսը պետական սուբսիդավորմամբ և ուսանողական վարկերի մարման հնարավորությունն էր։

Առաջին ընթերցումից հետո ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց այս նախագիծը, որտեղ մենք առաջարկել ենք մի խմբագրական լրացում, որը հանձնաժողովի կողմից ընդունվեց։

Նշեմ նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք մեր կողմից չեն ընդունվել և հանձնաժողովի անդամները նույնպես չեն ընդունել այդ առաջարկները»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ