05 10 2021

Շուշին սկուտեղի վրա մատուցողին հնարավոր չէ նույնացնել Շուշին ազատագրողին․ Պլանավորած պարտությունը սվաղել անհնար է․ Նարեկ Մանթաշյան

Շուշին սկուտեղի վրա մատուցողին հնարավոր չէ նույնացնել Շուշին ազատագրողին․ Պլանավորած պարտությունը սվաղել անհնար է․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տեսա Թաթուլ Հակոբյանի Tatul Hakobyan մի ստատուս , որտեղ ականատեսի աչքերով փորձում է ինչ որ բան ապացուցել: Ունեմ հետևյալ հարցերը, որոնք պահանջում են շատ կոնկրետ և ոչ լղոզված պատասխաններ: Իբրև ոչ թե ականատես, այլ մասնակից իրավունք ունեմ ստանալ այս հարցերի պատասխանները և չթողնել որպիսի զգացմունքային կիսաճշմարտությունները վերածվեն ստի արդեն պատերազմից մեկ տարի հետո:
1. Նախագահ Քոչարյանը խոսել էր այն մասին, որ բնագծեր չեն եղել Հադրութից մինչև Շուշի հատվածում, Թաթուլ Հակոբյանը փորձելով սվաղել այս թեման նույնիսկ չի անդրադառնում դրան: Եթե տեղյակ է այդ ճանապարհին եղած որևէ բնագծի / հուսամ հասկանում է բնագիծ և փոս բառեր տարբերությունը/ թող նշի որևէ կահավորված բնագծի հատված որտեղ մարտեր են մղել կազմակերպված զորամիավորումներ/ գաղտնիք վրա հղումով պատսախանից խուսափելը չի օգնի քանի որ այդ տարածքներում վաղուց թշնամին է/: Մարտունի Կարմիր-Շուկա Շոշ ուղղուոթյունը, որը պահվել է անտեսելով դեպի Շուշի գնացող հարվածը խնդրում եմ չնշել, Մարտունին այլ կողմ է Շուշին՝ այլ:
2. Թաթուլ Հակոբյանը նշում է մարտերի մասին և ՛՛պատահաբար նշում է Շուշին ներառյալ միայն 4 բնակավայրին անուն որոնք գտնվում են Շուշիի անմիջապես մոտակայքում: Փառք և պատիվ այդտեղ զոհված և մարտնչած բոլոր մեր հերոսներին: Բայց Հադրութից Շուշի միայն այդ 4 բնակավայրը չեն և կան տասնյակից ավելի բնակավայրեր, որոնց ճնշող մեծամասնությունը հանձնվել է առանց կրակոցի: Իսկ որտեղ էլ եղել է մարտ, այդ մարտերը վարել են տեղի կամ կամավորական փոքր ջոկատներ, որոնք պարզապես ի վիճակի չէին դիմակայելու , առավել ևս ինչպես նշեցինք չեղած բնագծերով: Թաթուլ Հակոբյանին խնդրում եմ այդ տասնյակից ավելի բնակավայրերի մոտ եղած որևէ նորմալ բնագիծ և որևէ կանոնավոր ստորաբաժանում որը համակարգված մարտ է տվել դեպի Շուշի շարժվող թուրքերի հետ:
3. Թուրքերը Շուշի մտել և մինչ այդ դեպի Շուշի Հադրութից շարժվել են առանց ծանր տեխնիկայի և մաքսիմում պիկապներով: Հարց ԹաթուլՀակոբյանին . հնարավոր էր Հադրութից հասնել Շուշի եթե այդ չզրահավորված զորախմբի ճանապարհին լիներ պաշտպանական բնագիծ և մարտ ընդուներ կազմակերպված և լավ ղեկավարվող կանոնավոր զորախում: Իհարկե ոչ: Թաթուլ Հակոբյանին մի խորհուրդ . Փաստերը ահավոր բաներ են և 3 գյուղը դա մոտ 15 բնակավայր չէ, իսկ Շուշին սկուտեղի վրա մատուցողին հնարավոր չէ նույնացնել Շուշին ազատագրողին:
Հ.Գ Պլանավորած պարտությունը սվաղել անհնար է:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ