Գեղամ Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ինքը հաճախ է հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նա նշեց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նրա հետ հանդիպել է մեկ անգամ նրա հրավերով, որի ժամանակ ԱԺ նախագահը ցանկացել է իրեն հետաքրքրող մի շարք հարցեր տալ: «Նրանց հետաքրքրում էր իմ պահվածքը, թե ինչպես եմ ինձ դրսևորելու, եթե խորհրդարանում հայտնվի իրենց առաջնորդը»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը