Մի կողմ դնելով, թե ինչ էր գրված Վարչատարածքային օրենքում, մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքում, մեր զինվորների պաշտպանության տակ էր։ Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնելով իշխանականների կողմից շահարկվող Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե «Աղդամը իմ հայրենիքը չէ», Մամիջանյանը նկատեց․
«Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր գործընկերները ասում են՝ «իսկ ո՞վ ասեց, որ Շուշին ու Հադրութը պիտի հետ բերենք, իսկ ո՞վ ասեց, որ պետք է խոսենք օկուպացիայի մասին»։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գոռում-գոչում էին Աղդամի վերաբերյալ, այսօր զգալիորեն ավելի լուռ են իրապես մեր հարենիքի մասին խոսելիս։ Մեկ էլ որ տենց սիրում եք մեր օրենքները մեջբերել, մենք ժամանակին օրենքներ ենք բերել, որ ՀՀ վարչապետը ընդունում է որոշումներ ի շահ ՀՀ-ի, և որոշ դեպքերում անադեկվատ որոշումներ չի ընդունում, այդ օրենքներն էլ պահպանեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը