05 10 2021

Դո՞ւք էլ եք կարծում, որ վարչատարածքային օրենքով են որոշվում ՀՀ սահմանները. Հարց փոխնախարարին



Դուք աշխատել եք նախորդ կառավարությունների օրոք և լսել եք, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերաբրեյալ հնչող գնահատականներին, որ իբր այս օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանները այդ թվում Ադրբեջանի հետ, դուք էլ եք այդպես կարծում: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ ասեն, որ սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման մասին օրենքով, իմ հիշողության մեջ նման բան չկա, ոչ հին ժամանկներում, ոչ էլ հիմա»,-պատասխանեց Տերտերյանը:

Անդրադառնալով Վաչե Տերտերյանի ասածին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար, հետո էլ խոստացավ ուղարկել բազմաթիվ ձայնագրություններ, որտեղ հստակ նշվում է, որ ադրբեջանցիները եկել են Շուռնուխ, քանի որ 2010 թվականի օրենքի փոփխությամբ այդպես է գրված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ