Երկու օր առաջ պարզվեց ՀՀ-ում կա մի մարդ, որը միլիմետրի ճշտությամբ տեղյակ է, թե ոնց են անցում ՀՀ սահմանները։ Ուզում եմ իմանալ՝ հրավիրե՞լ եք այսօր այդ մարդուն այս խորհրդարանական լսումներին, եթե՝ ոչ, պատճառը մասնակիցներին տհաճություն չպատճառե՞լն է, թե կան այլ պատճառներ։ Այս մասին ԱԺ-ում Հայաստան դաշինքի հրավիրած խորհրդարանակն լսումների ժամանակ հարց ուղղեց ՍԴ աշխատակզմի նախկին եկավար Էդգար Ղազարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
«Սահմանազատում և Սահմանագծում իրականացնելու պայմաններ չկան, հատկապես դիվանագիտական հարաբերություններ և փոխադարձ վստահություն, խաղաղ համակեցության պատրաստակամություն։ Ես համոզված եմ, որ այսօր ՀՀ-ում չկա մի մարդ, որը միլիմետրի, նույնիսկ մետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները, որովհետև ՀՀ սահմանների փոփոխությունը կամ ճշգրտումները ամբողջ Խորհրդային միության տարիներին է իրականացվել․․․ մենք հրավիրել ենք խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերը չկան այստեղ, իրենք կարող էին մասնակցել, բայց այս երեք ամսիներին, երբ հրավիրել ենք իրենք պատշաճ ներկայություն չեն ապահովել»,-ասաց Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը