Այսօր ԱԺ-ում մի կարևոր արձանագրում կատարվեց։ Անցնող մեկ տարին՝ հողատվության ընթացքը, Սյունիքում նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն նոյեմբերի 9-ի հայտարարությանը մեր զորքերը ետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով , թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, բազմաթիվ սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցոն և այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոն զբաղեցնողը արդարցնում էր 2010 թվականի Վարչարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Նա ասաց, որ այդ ժամանակ չի եղել խոսակցություն, որ դա ՀՀ պետական սահմանի մասին օրենքն է և սահմանը գծվում է։ Պարեն Տերտերյան, հիմա տեսնում եք հայերնազրկումը հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարցնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով։ Բա կպատկերացնեի՞ք այդ ժամանակ մեր երկրում նման բան կարող է լինել»,- ասաց Մանուկյանը դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը