12 01 2021

Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել ՀՀ սահմանը

Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել ՀՀ սահմանը

Վրաստանյան սոցցանցերում հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ ցամաքային սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան-ՀՀ սահմանը: Այս մասին գրում է aliq.ge-ն։ 

Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:

«Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշեցին ծառայությունից ու հավելեցին, որ տեղեկություն չունեն, թե երբ հնարավոր կլինի առանց խնդիր այցելել հարևան երկիր:

Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են  մուտք գործել ՀՀ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ