04 10 2021

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները դաշնակիցներ են ինչ-որ հակաիրանյան կոալիցիայում․ Տիգրան Քոչարյան



 

Վերջին երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի և Իրանի հարաբերությունները վատանն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Ամենաակնառու օրինակը Իսրայելում դեսպանատուն բացելն էր՝ չնայած Պարսկաստանի բազմաթիվ ուղղակի և անուղղակի հորդորներին՝ այդպիսի բան չանել, որովհետև Իսրայելը Պարսկաստանի թիվ մեկ թշնամին է։ Հիմա, եթե բացում ես դեսպանատուն Իսրայելում, դու առնվազն պետք է ինչ-որ բան ունենաս այնտեղից, որպեսզի կոմպեսացնես Պարսկաստանի հետ հնարավոր հարաբերությունների վատացումը։ Եվ պետք է հաշվի առնենք, որ Պարսկաստանը հարավից Հայաստանի ելքն է դեպի արտաքին աշխարհ։

Ավելին՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ