04 10 2021

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ. Վահե Ղալումյան

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ. Վահե Ղալումյան

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն էլ արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում... էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական տարածքով»։

Ղալումյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ են քարտեզները փոխանակել գերիների հետ: Պատգամավորն ասաց, թե, այո, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ բոլոր գերիներին։

«Մենք մի քանի հարյուր գերի չենք ունեցել, չունենք, մենք գերիներ ունենք, թիվը չգիտեմ, մի քանի հարյուր հաստատ չէ», - ասաց նա։

Ղալումյանը վստահեցրեց, թե Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս իրեն անվտանգ է զգացել։

«Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են, եթե սահմանագծում-սահմանազատում չլինի, խնդիրները լինելու են», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ