02 04 2024

Տարածքները չեն զիջվում՝ ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար․ Վահե Ղալումյան



Վահե Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նրան, որ սահմանին Ադրբեջանն ակտիվացել է, հնչում են կրակոցներ, ասաց.

«Տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում նաեւ ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանդիպման հետ են կապում: Ես ինքս չեմ կարող ասել, թե ինչ նպատակ ունեն այդ կրակոցները: Այդ հանդիպումը խաղաղության հասնելու հերթական հանգրվան է»:

Հարցին՝ արդեն կա՞ այլընտրանքային ճանապարհների նախագիծ, որ տարածքները զիջելուց հետո հնարավոր լինի կապվել հայկական բնկավայրերի հետ, Ղալումյանն արձագանքեց. «Մի քանի հատվածում ճանապարհը պետք է փոխվի, որը կարծում եմ՝ լուծելի խնդիր է: Այս պահին ճանապարհ չի կառուցվում, բայց գիտեմ, որ այդ հարցի շուրջ աշխատանք է գնում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ