Պատերազմի առաջին օրերին ես լուրջ առաջարկներ ունեցել եմ, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար: Հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երրորդ-չորրորդ օրը հանդիպել եմ ՀՅԴ բյուրոյի անդամների հետ, իրենց ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում: Նույն խոսակցությունն ունեցել եմ և Բակո Սահակյանի, և Արկադի Ղուկասյանի հետ։ Իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին և պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ: Արել են ամեն ինչ՝ չլսելու համար: Ո՞նց սա բացատրեմ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը