04 10 2021

Պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ կառավարություն կողմից արվել է ամեն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրավվելու համար։ Այն թեզը, որ հնչեցվել է պաշտպանության նախարաիր կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտարնք չէր թողնում և իրենց ռիսկերը նվազեցելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելն էր։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի և պարտության հանգամանքներին։  

Ռոբերտ Քոչարյանը կրկնեց նախկինում հնչեցրած իր միտքը, որ եթե ՀՀ իշխանությունները լիենին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը իրենց նպատակին հասնելու համար։ Այնուհետև անդրադրձավ հանրության մեջ առկա կարևոր հարցադրումներ՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը գիտեր պատերազմի սկզբի մասին։

«Հայաստանում գրեթե բոլոր վերլուծաբանները  ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներին էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։ Եվ դժվար է ենթադրել, թե մեր կառավարությունը այդ մասին չգիտեր։ Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին օրը, առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ և՛ ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, և՛ հրետանու մեր հնարավորությունների առումով։ Ուղղակի բացատրություն այստեղ չկա»։

Ինչ վերաբերում է պատերազմում պարտությանը, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները։

«Պետությունն է մոբիլիցազնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ տանելու համար։ Հենց դա է հիմանական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է  Գերագույն  գլխավոր հրամանատար, որ հնարավորություն  ունենա  մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները և՛ մարդկային, և՛ նյութական։ Ըստ էության Հայաստանում դա չարվեց, սա առաջին մեր ձախողման պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց, բանակը համալրեու տեղ սկսեցինք  զբաղվել ջոկատների ձևովորմամբ։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցված փաստերը։ Անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ և իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում վարչապետի կողմից ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի տներից։ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և կարող է ավելացնել ռազմական ճնշումը ՀՀ-ի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն է»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ