Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Թուրքիան՛ ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ սակայն այնուամենայնիվ զորք է տեղակայում Իրանի սահմանին ։
Ռուսաստանը՛ իր հերթին դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։
Արևմուտքը՜ առայժմ նույնպես չի շտապում սակայն միանշանակ նախապատրաստվում է ։
Իսրայելը՛ «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների «խորությունը»։
Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։
Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական «դրական ազդակների" որսով և "խաղաղութան դարաշրջանի" բացումով։
ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս «կիլդիմը" պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը