30 09 2021

Պետության ղեկավարի լուսանկարն ինձ համար արժեք է, աշխատելիս նայում եմ այդ նկարին. Կարեն Անդրեասյան



Լինում են դեպքեր, երբ աշխատանքի ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարի առկայությանը:

Անդրեասյանի խոսքով՝ պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, ինչպես դրոշն ու գերբը, ամենևին կարևոր չէ, որ դա օրենքով ամրագրված չէ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ