Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճնշումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշտոնի ուրացան պետականության բարձրագույն արժեքը։
Մինչև պատերազմը նույն Դավիթ Տոնոյանն էր հպարտանում ժամանակակից հզոր զենքով ու նոր տարածքներ թշնամուց վերցնելու հեռանկարով, ինչն էլ հաստատվում էր վարչապետի կողմից։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էր ասում' ՊՆ նախարարը չի կարող անել այդպիսի հայտարարություն առանց վարչապետի հետ համաձայնեցնելու։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՍՈՒ-երն էին բերում, ոնց էր վարչապետը գովում Տոնոյանին ու կրկին ասում, որ բոլոր ռազմական պայմանավորվածությունները միասին են անում։
Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Դավիթ Տոնոյանը դարձավ մեղավոր ու ձերբակալվեց։ Չե՞ք կարծում արդյոք, որ Փաշինյանը շոու է սարքում' թեման շեղելով իրենից։
Ընդհանրապես, այդ մարդը ունակ է և պատրաստ է զոհաբերել անգամ իր ամենամոտ, իր համար ամենալավ ծառայած մարդկանց, միայն թե փրկի իրեն։ Չզարմանաք, եթե այդպես մի օր էլ Նիկոլ Փաշինյանը զոհաբերի Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, նույնիսկ իր աներձագին, կնոջն ու երեխաներին, միայն թե ինքը մաքուր երևա։ Ընդամենը երևա... շոու։
Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը և պատերազմի ժամանակ ռազմական բարձր պաշտոն զբաղեցրած մյուսները գոնե հիմա պետք է խոսեն։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա արժենա 2-3 գեներալի կյանք։
Հասկանում եմ, որ նշածս գործիչները վախենում են սեփական կյանքի ու անվտանգության համար, ինչպես որ վախենում էր իմ հրեա ընկերը, բայց գոնե հայերը պետք է հասկանան, որ կարող են փրկել մեր պետականությունը, եթե խոսեն քաղաքական իշխանության հանցանքների և իրենց ստացած դավաճանական հրահանգների մասին։
Գիտեմ, որ Դավիթ Տոնոյանը ասելու շատ բան ունի ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում եղած հարցերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի ու Նիկոլ Փաշինյանի պատասխանի, Թաղավարդի անտառների, Հադրութի զորամասում տեղակայված 300 հոգանոց գնդի միտումնավոր անգործության, գնդապետ Սերգեյ Շաքարյանի տարօրինակ մահվան, Շուշիի անհասկանալի հանձնման մասին։
Եթե չխոսեց, ինչպես եղավ Ջալալի դեպքում, ապա հավասար դավաճաններ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը