Այսօրվա մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը մի տեսակ ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը քիչ օգտագործել Հայաստանի խորհրդարանում: Ստացվում է, որ մենք պատերազմից մեկ տարի անց ունենք հնարավորություն, տրամադրություն գունագեղ և այլ տարբեր միջոցառումներ կազմակերպելու, բայց Արցախին առնչվող հարցերի մասով, ըստ էության, մենք առնվազն կաղում ենք որպես Հայաստանի Հանրապետություն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը