28 09 2021

Բանակի կայացման ակունքներում կանգնած գեներալ գնդապետների թույլ չտրվեց պատերազմի կառավարմանը աջակցել․ Հովհաննես Հարությունյան

Բանակի կայացման ակունքներում կանգնած գեներալ գնդապետների թույլ չտրվեց պատերազմի կառավարմանը աջակցել․ Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թուրք-ադրբեջանական դաշինքի հայաստանյան մասնաճյուղի` քայլականների կողմից պլանավորված պարտությունը կազմակերպելու կետերից մեկի մասին երեկ գրեցի. այն էր բանակցությունները փակուղի մտցնելով՝ տապալել բանակցային պրոցեսը, և դրանով պարարտ հող նախապատրաստել հակառակորդի համար՝ ուժի կիրառմամբ արցախյան հարցի լուծմանը։
Սա պատերազմ սկսելու հիմքերից մեկի մասին էր, որը քայլականները կլասիկ ձևով կազմակերպեցին և նվիրեցին Ադրբեջանին։ Հիմա կխոսեմ արդեն պատերազմը պլանավորած պարտության տանելու կետերից մեկի մասին։
2018 թվականից նիկոլիզմի հաստատումից մեկնարկեց բանակում կադրային լուրջ փոփոխությունների շրջանը։ Ամբողջ բանակը՝ խառնելով իրար, բազմաթիվ փորձառու սպաներ ուղղակի հեռացվեցին համակարգից։ Տարբեր սահմանապահ զորամասերում նշանակվեցին հրամանատարներ, ովքեր, անգամ տեղանքին ծանոթ չէին, ուր մնաց մարտ կազմակերպեին։ Հինգ կարևոր նշանակության զորամասեր, անգամ այդ զորամասերի սպաների համար անհասկանալի բացատրություններով, ուղղակի լուծարվեցին։ Դրանցից մեկը Բալահովիտում տեղակայված հրթիռահրետանային բրիգադն էր, որը բավականին կարևոր ֆունկցիա ուներ պատերազմական իրավիճակում։ Զինվորներին սովորեցրեցին փափուկ կյանքի. Ելակը դարձնելով առաջնային խնդիր, իսկ սպառազինությունը և դրան տիրապետող զինվոր կրթելը՝ դարձնելով երկրորդական։ Մեծ արշավ սկսվեց արցախյան առաջին պատերազմից հերոսացած հրամանատարների նկատմամբ. տուշոնկա շոուներով փորձեցին անվանազրկել բանակը։ Քաղաքական հետապնդումներ իրականացվեցին (և դեռ շարունակում են իրականացվել) արցախյան առաջին հաղթանակը կերտած և 27 տարի բանակը օր օրի զարգացրած մարդկանց նկատմամբ։ Ամբողջ փորձառու գեներալիտետին թույլ չտրվեց մասնակիցը լինելու պատերազմական գործողություններին. գիտե՞ք ինչու, որովհետև իրենք «նախկին» են։ Փաստացի բանակի կայացման ակունքներում կանգնած չորս գեներալ գնդապետների թույլ չտրվեց որևէ կերպ պատերազմի կառավարմանը աջակցելու։ Քրեական գործ հարուցելով Գեներալ Խաչատուրովի դեմ՝ զրկեցին Հայաստանին ՀԱՊԿ ղեկավարումից։
Այս շարքը կարելի է անվերջ թվարկել, բայց այսքանը բավարար է հստակ ընգծելու համար, որ 2018 թվականի մայիս ամսից սկսած քայլականները Նիկոլի գլխավորությամբ բանակը նախապատրաստում էին պլանավորած պարտության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ