28 09 2021

Պետք է հասնենք մեր նպատակին՝ այս իշխանություններին հեռացնելուն․ Վահե Հակոբյան

Պետք է հասնենք մեր նպատակին՝ այս իշխանություններին հեռացնելուն․ Վահե Հակոբյան

«Մեր մոտեցումների, տրամադրվածության մեջ ոչինչ չի փոխվել։ Իհարկե, մեր պահանջը չի փոխվել»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Մեկ տարի առաջ երկիրը պատերազմի տարած և այդ պատերազմում պլանավորված պարտություն կրած իշխանությանը հեռացնելու պահանջով ընդդիմության պայքարը, ինչպես նշել է Վահե Հակոբյանը, շարունակվելու է նաև փողոցում։

«Մենք երբեք փողոցում պայքարից չենք էլ հրաժարվել»,- ասել է նա և ընդգծել, որ դա տարբերակներից մեկն է միայն։

«Միակ տարբերակը չէ, տարբերակներից մեկն է, որով, ի վերջո, պետք է հասնենք մեր նպատակին՝ այս իշխանություններին մեր կյանքից հեռացնելուն»,- նշել է Վահե Հակոբյանը։

Նա հայտնել է, որ պայքարի ու բողոքի գործողությունների օրակարգը, ծրագիրը կա, սակայն հավելյալ մանրամասներ չի ներկայացրել։

Հարցին՝ չե՞ք բացառում նստացույցերը, փողոցում գիշերելը, Վահե Հակոբյանը պատասխանել է․ «Ոչինչ չեմ բացառում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ