Քաղաքական գործիչ Արա Վարդանյանը համոզված է, որ Նիկոլ-Ալիև վերելակային հանդիպմանը տեղի են ունեցել ինչ-որ հակահայկական պայմանավորվածություններ.
« Շատերը մոռացել են, որ պատերազմը սկսվել է Նիկոլի և Ալիևի վերելակային հանդիպումից ուղիղ 2 տարի անց , ավելին՝ ադրբեջանցիները ծրագրում էին հարձակումը սկսեն սեպտեմբերի 28-ին, հենց այն օրը , երբ դրանից 2 տարի առաջ տեղի է ունեցել վերելակային հադիպումը , սակայն տեսնելով, որ Արցախում ուժեր են կենտրոնացնում սահմանի վրա իրենք 1 օր առաջ սկսեցին պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին: Թե ինչ էր Նիկոլը պայամնավորվում վերելակում Ալիևի հետ գիտեն միայն այդ 2 անձինք»:
Բանախոսը նաև ընդգծեց, որ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը ստեղծված էր մեկ նպատակով, այն է, ոչ թե ուսումնասիրել թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ընթացքում , այլ բոլոր հակահայկական պատգամավորներին տրվեց հնարավորություն ստանալ լուրջ տեղեկատվություն մեր բանակի մասին, մեր առաջնագծի մասին , որը, կասկած չունեմ, իրենցից ոմանք փոխանցել են ադրբեջանցի իրենց գործընկերներին: Կասկած չունեմ, որ այս իշխանությունն ունի համագործակցության ուղիներ Ադրբեջաի և Թուրքիայի հետ , ապագայում կապացուցվի»,-ընդգծեց Արա Վարդանյանը:
Մանրամանսերը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը