«Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՄ ԾՐԱԳՐՎՐԱԾ ՊԱՐՏՈւԹՅՈւՆ։ ՕՐ 1–ԻՆ՝ 27.09.2020
Անցյալ տարի այս օրը, սկիզբ առավ մի պատերազմ, որը պետք է համեմված լիներ բազմապիսի և բազմաբովանդակ ստերով ու վերջնականորեն բացահայտեր այս իշխանությունների հայադավությունը և այն, որ այս պարտությունը՝ ՊԼԱՆԱՎՈՐԱԾ ԷՐ։
Ինչևիցե, եկեք խոսենք փաստերով։ Պատերազմը նոր էր սկսել և ցանկացած երկրում, ցանկացած իշխանության ներկայացուցիչ ուներ մեկ խնդիր՝ բարձրացնել ազգի և զինվորի ոգին, որպեսզի պատերազմը ավարտվի հաղթանակով։ Այդպես են վարվում ցանկացած ադեկվատ ղեկավարներ, ովքեր սիրում են Հայրենիքը և ցանկանում, որ պատերազմը ավարտվի հաղթանակով։
Սակայն... «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» Նիկոլ Փաշինյան։ Այո, այս տողերը ասվել են ԱԺ ամբիոնից, սեպտեմբերի 27-ին։ Հենց այն պահին, երբ մեր որդիները զոհվում էին ամեն մի թիզ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ համար, ընդ որում, դիմակով։ Արդյո՞ք, եթե Փաշինյանը ի սկզբանե ծրագրած չլիներ, որ պարտվելու ենք այս պատերազմում, կարտահայտեր այս բառերը։ Իհարկե ոչ։ Նա ուղղակի պատրաստում էր ժողովրդին այն խայտառակ պարտությանը, որը գիտեր՝ անխուսափելիորեն գալու էր։ Գալու էր, որովհետև այն ծրագրված և պայմանավորված էր...
Սրան էլ ուղղակի եկեք գումարենք այն ստերը, որն այդ օրը հնչեցին՝ պաշտոնապես։ «Ի տարբերություն նախորդ հոխորտացող հաղորդագրություններին, այսօր Ադրբեջանը նույնիսկ կիսատ-պռատ, նախկին ձեռագրին հավատարիմ որևէ նյութ չի տեղադրել, որևէ բնակավայր չակերտավոր ազատագրելու կամ փաստացի գրավելու մասին...» Արծրուն Հովհաննիսյան։ Ես չեմ ուզում մեկնաբանել այս անփառունակ խամաճիկի արտահայտությունները և չեմ էլ ուզում որպես ճշմարտություն ընդունել ադրբեջանական աղբյուրներից եկած որևե ինֆորմացիա, բայց եկեք չմոռանանք, որ ապրում ենք 21-րդ դարում՝ կան տեսանյութեր և վրան դրված ամսաթվեր։ Իսկ դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ ադրբեջանական այս հրապարակումները, ի ցավ ամբողջ ազգի, ճիշտ դուրս եկան։ Դիտեք ինքներդ... Դատեք ինքներդ...
https://www.youtube.com/watch?v=S9IMCdI_Jlg
https://www.youtube.com/watch?v=4BCXy7EMiMY
https://www.youtube.com/watch?v=6p0aFc9G55I
Այս տեսանյութերը ամսագրված են 27.09.2020թ.։ Եվ այս ամենից հետո կա՞ մեկը, ով կասի, թե պարտությունը պլանավորված չէր և մեր 5000 զոհերն ուղղակի Փաշինյանի ստոր նախագծի նահատակները չեն... Կարծում եմ անմտություն կլինի նույնիսկ հարցնել այդ մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը