Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա, հստակ ընդգծելով, որ այլևս Հարավային Կովկասում իրենք են դերակատարում և իրավիճակ փոխողները։
44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական ուժերի, վարձկանների վրա հիմնված օկուպանտ պետության ղեկավարը Հայաստանին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ։ Եվ այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով ոչ միայն պատասխան չի տրվում, այլև ադրբեջանասեր, թուրքասեր դրածոն լծված է ագրեսոր թշնամուն սիրաշահելով և հանուն սեփական իշխանության «խաղաղության» համաձայնագրի կնքման ճանապարհներ փնտրելով:
Հատվում են բոլոր ճանապարհները:
ԿԱՄ ՄԵ´ՆՔ կամ պրոթուրքիզմը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը