Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական ընկերը շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, իսկ դրան զուգահեռ ունենք իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լռել, թե օրինակ ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է պայթեցներ իրավիճակը Ադրբեջանում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը․ Հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել ՌԴ նախագահի հետ կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինայնը չի կանգնեցրել պատերազմը։ Հիշեցնեմ, որ այդ օրը մենք կորցրած չենք եղել Հադրութը, Շուշին և շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները պատերազմը կանգնեցնելու, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին»,- նշեց Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը