21 09 2021

Այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան. Հայկ Դեմոյան

Այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«ԹՈՒՅԼ ՄԻ' ՏՎԵՔ

Թույլ  մի' տվեք, որ ձեր զավակները մասնակիցը դառնան հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենաամոթալի ու խայտառակ համերգին։ Սա համերգ չի, այլ խրախճանք ազգային ողբերգության վրա․․․

Այս համերգի նպատակը մոռացնելն է, սա համերգ է, որով չափելու են ձեր ենթարկվելու ու ձեզ հետ տարբեր ձեռնածություններ իրականացնելու կարողություններն ու հնարավորությունները։

Եվ վերջապես այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ