Աշխարհում հազարավոր ազգեր կան և միայն մի քանի հարյուր ազգ ունեն այն երջանկությունը սեփական անկախ պետականություն ունենալու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արթուր Խաչատարյանը։
«Ես հասկանում եմ, որ այսօր որևէ մեկս տոնական տարամադրություն չունի, բայց նույնիսկ այս պայմաններում պետք է արժևորենք մեր անկախության խորհուրդը և այսօր երբ մեր անկախությունը կանգնած է կործանման եզրին, պետք է կարողանանք բռունցքվել և արժանի հարվածը հասցնել արտաքին թշանամիներին և նաև հասկացնենք ներքին թշնամիներին, որ իրենց դավերը, որ ցանկանում են մեր ազգի դեմ նյութել, դատապարտված են ձախողման»,- ասաց Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը