17 09 2021

Սրանք այն իրանցիներն են, որոնց Բաքվի կեղծ քարոզչությունը համարում է «հարավային ադրբեջանցիներ» կամ իբր «հայրենակիցներ»․ Վարդան Ոսկանյան

Սրանք այն իրանցիներն են, որոնց Բաքվի կեղծ քարոզչությունը համարում է «հարավային ադրբեջանցիներ» կամ իբր «հայրենակիցներ»․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բոլոր այն տեսանյութերը, որոնք տարածվել են Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից, արձանագրում են, որ Բաքվի բաշիբոզուկները խոչընդում են Ատրպատականից սերող իրանցի վարորդների մեքենաների տեղաշարժը՝ հաճախ ոտնահարելով նաև նրանց արժանապատվությունը։
Սրանք հենց այն իրանցիներն են, որոնց Բաքվի կեղծ քարոզչությունը համարում է, այսպես կոչված, «հարավային ադրբեջանցիներ» կամ իբր «հայրենակիցներ», մինչդեռ հենց այս հասարակ և համեստ մարդիկ են, որ ապահովում են Հայաստան-Իրան ցամաքային տրանսպորտային կապը՝ ի հեճուկս նաև Բաքվի բռնապետի կեղծ պնդումների։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ