16 09 2021

Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի անհրաժեշտությունը․ Զախարովա

Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի անհրաժեշտությունը․ Զախարովա

«Մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը այդ թվում` Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի առաջարկները  փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին:

«Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար, շարունակելու ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը ջանքերը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի  եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ