Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ տեղյակ է՝ ուզում են իրեն էլ ձերբակալել․ «Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ», - ասաց Հակոբ Ավետյանը։
Նա մանրամասնեց նաև, թե ինչու է իր դեմ դատական պրոցես սկսվել․ «Ով հարկն ուշացրել է անցյալ տարի, պատերազմի ժամանակ, ԱԱԾ-ն քննություն է սկսել, դատական պրոցես է սկսվել նաև իմ դեմ, թե ինչո՞ւ անցյալ տարի հարկերը չեք հավաքել։ Այսինքն, չե՞ն հասկանում, որ պատերազմի ժամանակ տղերքը պատերազմում են, չենք զանգելու, ասենք՝ բեր հարկը տուր, պետք է ասենք՝ ինչո՞վ ձեզ օգնենք։ Հիմա իմ վրա գործ է հարուցվել, թե ինչո՞ւ հարկերը չեմ հավաքել, համայնքը վնաս է կրել։ Ու այդ մարդկանց պետք է դատի տան։ Այսինքն, սահմանից ուզում են լրիվ մաքրել։ Պատերազմի ժամանակ, որդին զոհված... ես պիտի գնամ, էդ մարդուն ասեմ՝ հարկերը պիտի տա՞ս», - ասաց Ավետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը