14 09 2021

Որոտանի և Շուռնուխի որոշ մասերի Ադրբեջանին հանձնումը կրել է անօրինական բնույթ․ Ղազինյան



Ուզում եմ մեր քաղաքացիները հստակ իմանան, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդային միության ժամանակ պետական սահման գոյություն չի ունեցել, պետական սահմանի հարցը կարգավորվում է պետական սահմանի մասին ՀՀ օրենքով, որտեղ որևէ տող չկա GPS-ի մասին, որևէ տող չկա բանավոր պայմանավորվածության մասին, հստակ սահմանված է ընթացակարգ, որով պետք է առաջնորդվել պետական սահմանը գծելիս։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները տեղի են ունենում խաղաղության պայմաններում, երբ որ հաստատված են դիվանագիտական հարաբերություններ ստեղծվել են միջպետական հանձնաժողովներ, որտեղ հաշվի են առնվում երկու կողմերի կենսական շահերը։ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի և Շուռնուխի որոշ հատվածների Ադրբեջանի փաստացի հանձնումը կրել է անօրինական բնույթ և որևէ կապ չունի ՀՀ օրենսդրության հետ»,- ասաց Ղազինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ