Ոչ վաղ անցյալում՝ 2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու որոշման նախագիծ, Դուք այն որակեցիք անգրագիտություն, և դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Ձեզ մեղադրեց իշխանություններին ծառայելու մեջ, որակեց հաճախորդ և դա որակեց մեծ ցանկություն Գլխավոր դատախազ դառնալու, որը սակայն փշրվել է։ Ինչպես ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ Ձեր և Նիկոլ Փաշինյանի մեջ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։
«Ի վերջո ով էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր ճիշտ որ Ձեզ մեղադրում էր իշխանություններին ծառայելու մեջ, թե Դուք էիք ճիշտ, որ Նիկոլ Փաշինյանի բերած նախագիծը որակեցիք անգրագիտություն»,- նշեց Խամոյանը։
Ի պատասխան Ջհանգիրյանը նշեց․ «Անգագիտություն բառից առաջ ես արտաբերել եմ իրավական անգրագիտություն, դա փոխում է»։
ԲԴԽ նախագահը վստահեցրեց, որ որևէ մեկի հետ չի համագործակցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը