13 09 2021

Իշխանականները երրորդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին հանձնաժողովի փոխնախագահ

Իշխանականները երրորդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ։

«Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամն է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Ղազինյանի թեկնածությունը:

«Այս պաշտոնը ՀՀ պատմության մեջ երբեք այսքան կարևորություն չի ունեցել, թե ինչով է պայմանավորված հարցի այս աստիճան սրումն ու քաղաքականացումը, դա պայմանավորված է իմ անձով, ու հնարավոր բոլոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին»,- ասաց Ղազինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ