Պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների միջնորդությունների մասով ԿԸՀ համաձայնությունների հետ կապված Դուք բառացի ասացիք, որ այստեղ լուրջ հստակության խնդիր կա։ Այդ լուրջ հստակության խնդիր ունենալու պայմաններում ԿԸՀ-ի կողմից այդ միջնորդությունները բավարարելու հետևանքով և իրավական աբսուրդի բարձրագույն շեմ սահմանելու արդյունքում Դատախազության կողմից այստեղ կան դատարկ աթոռներ։ Բառացիորեն պատգամավորները ԱԺ համաձայնության բացակայության պայմաններում կալանավորված են։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնելով իր գործընկերների կալանավորված լինելը։
«Որպես իրավաբան կարող ենք արձանագրել, որ եթե մի ինստիտուտ ունի լուրջ հստակության խնդիր, ապա այն պետք միշտ հօգուտ իրավունքի գնա։ Լուրջ հստակության խնդրի պայմաններում չէր կարող օրինակ մարդուն կալանավորելու համաձայնություն տրվեր»,- ասաց Վարդևանյանը։
Այնուհետև Վարդևանյանը հետաքրքրվեց Մուկուչյանից, արդյոք 2017 թվականի ընտրություններին քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին հնարավորություն են ունեցել ՍԵԿՏ համակարգի միջոցով ճշտումներ կատարել օրինակ քաղաքացի Պետրոսը այդ պահին գտնվում է ՀՀ-ում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը