«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջարկել էին ստեղծել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, հետո առաջարկել էինք հանձնաձողովներից մեկը վերանվանել և ավելացնել Արցախ անունը: Ցավոք, ՔՊ-ն երկու դեպքում էլ ձեռնպահ քվեարկեց:
Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ասելով, որ եթե անգամ Արցախի Հանրապետություն եզրությը չի օգտագործվում, սա խոսում է թուկության մասին:
«ՔՊ-ին առաջարկում եմ ևս մեկ անգամ մտածեք այս մասին, ձեռնպահ քվեարկելով հարցը չի լուծվում, եթե դուք ուզում եք ինքնիշխան պետության մեծամասնություն կազմող ուժ լինել, այսպես հարցը չի լուծվում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը