11 09 2021

Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է. Ստեփան Դանիելյան

Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է. Ստեփան Դանիելյան

Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռեւս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռեւս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից։

Եւս մեկ նման պատերազմ, արդեն սուվերենության ֆորմալ ատրիբուտներին ստիպված կլինենք ցտեսություն ասել։

Ադրբեջանում էյֆորիա է, դեռեւս չեն գիտակցել այդ իրողությունը։

Եւս նման մի պատերազմ, եւ Կովկասի երկրները ստիպված կլինեն արդեն հրաժեշտ տալ սուվերենության ֆորմալ աքսեսուարներին։

Հ.Գ. Որքանով իջնում է սուվերենության աստիճանն, այնքանով ավելանում է կառավարության ջանքերն անկախության տոնը նշելու համար»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ