10 09 2021

«Հայրենիքը» ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ․ Արա Սահակյանը դուրս է եկել Վանեցյանի կուսակցությունից

«Հայրենիքը» ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ․ Արա Սահակյանը դուրս է եկել Վանեցյանի կուսակցությունից

«Հայրենիք» կուսակցության առանցքային դեմքերից Արա Սահակյանը չորս ամիս է հեռացել է կուսակցության շարքերից։ Այս մասին Արա Սահակյանը խոսել է A1plus կայքի եթերում։

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=FSNIiAESJ7I&feature=emb_logo

Սահակյանի խոսքով ինքը հեռացել է կուսակցությունից, քանի որ այն դարձել էր մեկ մարդու կուսակցություն․ «Արդեն չորս ամիս է որևէ կապ չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ։ Տարաձայնությունը վերաբերվում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։ Արդյունքն էլ պարզ էր, որ ես ճիշտ էի, որ ընտրված ճանապարհը հեռացնում էր այն նպատակներից, որ մենք հռչակել էինք։ Հավանաբար այդ նպատակներն էին կեղծ եղել։  Հիմա ինչ կուսակցություն ստեղծում են՝ դառնում է ԲՀԿ։ Այսինքն դառնում է մի ղեկավարի, փողերը դնող մի ղեկավարի կառույց։ Դա քաղաքական կուսակցություն չի։ Ես համարում եմ, որ այն ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ»,-հայտարարել է Արա Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ