10 09 2021

Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում են ստեղծել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի հանձնաժողով



ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջարկում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերախմբագրել Արտաքին հարցերի և Արցախի հարցերի հանձնաժողով։ Նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

Նախքան նախագիծը ներկայացնելը, Վարդանյանը մեջբերեց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի և ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության  հանդիպումից՝ Փաշինյանի խոսքից։

«Մենք նաև խորհրդարանների մինչև գործակցության շատ մեծ օրակարգ ունենք, ընդ որում նկատի ունենք ոչ միայն օրենսդրությունների  սինխրոնացումը, այլև մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական ընդհանուր տեսլական և այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի և ձևավորվի ընդհանուր  ռազմավարական բովանդակությունը, խոսքը երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մասին»։

Վարդանյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցություններն առաջակել են ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, որը մերժվել է այն հիմնավորմամբ որ ունեն Արտաքին հարցերի հանձնաժողով, որը կարող է զբաղվել նաև Արցախի հարցերով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ