Ձեռքով մակագրությունների հետ կապված մենք ունենք բողոքներ, և հարցն ուսումնասիրում են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե վերջին շրջանում դատական համակարգում դատավորներին գործերը ձեռքով մակագրելն արդյո՞ք իրավունքի հետընթաց չէ և ինչ խնդիրներ կան հարցի հետ կապված:
«Սա խնդրահարույց պրակտիկա է, որվհետև այդտեղ խնդիր է առաջանում օրենքով ստեղծված անկողմնակալ դատարանի պահանջի հետ կապված, որը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրգրված մարդու իրավունքի երաշխիք է: խնդրի մասին ես գիտեի, ուսումնասիրում էինք, բայց վերջերս նաև կոնկրետ բողոքներ կան: Հաշվի առնելով, որ դատարանին է վերաբերում խնդիրը, առանձնահատկություն կա, բայց մյուս կողմից այնպիսի մարդու իրավունքների խնդիրների է առնչվում, որ նաև չի կարող մեր կողքով պատահական անցնել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը