09 09 2021

Ադրբեջանցիների կողմից խախտումները գնալով ավելի վտանգավոր են դառնում. Արման Թաթոյան



Ադրբեջանցիների կողմից բոլոր խախտումները բերում են հստակ մի եզրահանգման՝ դրանք գնալով ավելի ինտենսիվանում են և ավելի վտանգավոր են դառնում: 

«Եթե ադրբեջանական զինված ուժերը եթե անգամ տասը օր ոչինչ չանեն, դրանով հարցը չի լուծվում, որովհետև միևնույնն է իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված: Եթե անգամ մեկ ամիս չեն կրակում, նրանց ներկայությունն արդեն կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»:

Իսկ ճանապարհների հետ կապված ՄԻՊ-ը նշեց. «Ակնհայտ է, չէ՞, որ նրանք լավ տեղյակ են Հայաստանի այլընտրանքային ճանապարհներ կա՞ն, թե՞ ոչ, որովհետև անգիր պատկերացնում են այդ հատվածը և բավականին մեծ կոնտիգենտներով կան այդ հատվածներում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ