Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսը ըստ էության ապօրինի կերպով ձերբակալված է, սա է այս իշխանության իրական պատկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Բժշկական հանրությունը կաշկանդված է, քանի որ գիտի, թե ինչպես է ճնշվում Հայաստանում ազատ խոսքը, բայց մի շարք անվանի պրոֆեսորներ հանդես են եկել, իրենց խոսքը ասել են»,-ասաց նա:
Ինչպես արդեն նշել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել էին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ՝ տեսակցելու Արմեն Չարչյանին, որի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը