Այն օրակարգը, որն այս փորձում է դարձնել հանրային և պետական օրակարգ, ուղակի արգելում է իրեն նման քայլերի դիմել՝ Ադրբեջանի, Ալիևի հակազդեցությունից վախենալով: Այս մարդուն ավելի յուրահատուկ է վախը, քան ամոթը: Եվ, ի վերջո, կարծում եմ, այնտեղ շատ բան էլ չունի անելու. ինքն ունի այնտեղ իր «նամեստնիկը», որը իր բնույթին հավատարիմ, շարունակում է զուտ իբրև բիզնես տեսնել պետական պաշտոնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի, առկա է մի իրականություն, երբ պետության ղեկավարը միայնակ է որոշում բոլոր խնդիրները, պայմանական կա քաղաքական մեծամասնություն, որը այդ մարդու համար որևէ նշանակություն չունի:
Պատգամավորի խոսքով, ժամանակն է, որ հասարակության գիտակից մասը հասկանա իրենց իրական ծրագրերը.
«Ի վերջո, այն, ինչը նա այսօր պայմանավորվում է տարբեր ուժային կենտրոնների, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ամբողջը դարձյալ մեկ անձի շրջանակներում է և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ պայմանավորվածությունների շրջանակը մինչև ուր է հասնում և ինչ կարող է տեղի ունենալ»:
Աղվան Վարդանյանը նշում է՝ տեսարանները, շոուները այս մարդու ձեռագիրն են.
«Այս սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության օրը, խոստանալ նշել գունագեղ, մասշտաբային, միայն վերջին ստորը կարող է նման հայտարարություն անել: Մենք այսօր այնպիսի ողբերգական հարվածներ ենք ստացել, այնքան է սահմանափակվել ՀՀ ինքնիշխանությունը, միջազգային հարաբերություններում ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի. այս պայմաններում գունագեղ, մասշտաբային նշել անկախության օրը, ուղղակի զառանցանք է, աներեսության ևս մեկ դրսևորում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը